Կենդանիների իրավունքները ըստ Իսլամական, Քրիստոնեական և Հուդդայական Շարիաթի (Օրենքի)

Այս աշխատությունը հետաքրքիր պատասխան կտա բոլոր նրանց, ովքեր սխալ են մեկնաբանում Իսլամը և Շարիաթը: Աշխատության մեջ հեղինակը պարզ և մատչելի նկարագրում է նույնիսկ կենդանիների իրավունքները, որը պաշտպանում է Իսլամը և Շարիաթը: Այստեղ զետղված է կենդանիներին վերաբերող բոլոր իրավունքները, նրանց հոգ տանելու, սնելու, պահելու և նույնիսկ մորթելու իրավունքը: Իսլամը տվել է այդ հարցերի պատասխանները հաշվի առնելով մարդու և նրան շրջապատող միջավայրի շահերը: Աշխատության մեջ զետեղված են գիտական փաստեր վերցված ամբողջ աշխարհից և Ղուրանական տարբերակներից, որոնք մեզ ուղղում են առավել գթասրտության և առավել լավ աշխարհի, որտեղ ներդաշնակ բնակվում են և մարդիկ և կենդանիները և որտեղ բոլորը ունեն իրենց իրավունքները:

Կենդանիների իրավունքները ըստ Իսլամական, Քրիստոնեական և Հուդդայական Շարիաթի (Օրենքի)

حقوق الحيوان في الشريعة الإسلامية والنصرانية واليهودية باللغة الأرمينية

 

 

Հեղինակ

Ահմեդ Ալ-Ամիր

أحمد الأمير

 

 

Թարգմանությունը

EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)

 المركز الأوروبي للدراسات الإسلامية

& Աննա Ռ. Հակոբ

Ստուգող հանձնաժողով Աբու Առամ

 

 

 

 

Բովանդակություն.

Ներածություն

Գլուխ Առաջին

Իսլամական տեսանկյունը կապված կենդանիների հետ

Գլուխ Երկրորդ

Կենդանիների իրավունքները ըստ Իսլամի

Գլուխ Երրորդ

Կենդանիների իրավունքների ոտնահարումը այլ հասարակությունների մեջ

Գլուխ Չորրորդ

Կենդանիների Իրավունքները Քրիստոնեության և Հուդդայականության մեջ

Գլուխ Հինգերրորդ

Զոհաբերությունը ըստ Իսլամական, Քրիստոնեական և Հուդդայական Օրենքների

Գլուխ Վեցերրորդ

Կենդանիների Իրավունքները մորթի ընթացքում

Գլուխ Յոթերրորդ

Զոհաբերությունից խուսափելու իրավունքը

Ներածություն

Ալլահի Անունով Առ-Ռահմեն (Բարեգութ), Առ-Ռահիմ (Ողորմած)

Փառք լինի Ալլահին, աշխարհների Տիրոջը, Ով ուղարկեց Մարգարե Մուհամմեդին (Խ.Ա.Ո.Ն) որպես ավետիս և զգուշացնող, ինչպես նաև Ալլահի ուղղու կոչ և լույս ամբողջ աշխարհին: Թող Ալլահի օրհնությունը և խաղաղությունը լինի նրան, նրա ընտանիքին և ուղեկցորդներին:

Գթասիրտ Իսլամական Շարիաթի մեծությունը հանդիսանում է նրանում, որ այն 1400 տարի նախորդել է կենդանիների իրավունքները պաշտպանող կազմակերպություններին: Այն կենդանիների համար հաստատել է այնպիսի իրավունքներ, որոնք ամբողջ աշխարհը նկատել է 20 –րդ դարում: Մենք կթվարկենք մի քանիսը այս գրքի մեջ:

Եթե կենդանիները ունեն նմանատիպ իրավունքներ, գթասրտություն և բարություն, ապա ինչպիսի"ն է մարդու իրավունքները անկախ նրանց մահմեդական, կամ ոչ մահմեդական լինելու փաստի: Իսլամական օրենքը գթասրտության և իրավունքների օրենք է, որը կարևորություն է տալիս յուրաքանչյուրի իրավունքներին, անկախ նրանց ծագման, ռասսայի, գույնի կամ կրոնի փաստի:

Ամեն դեպքում, ամենամեծ իրավունքը, որը ճանաչում է Իսլամական օրենքը և կոչ է անում մարդկությանը, հանդիսանում է Ամենաբարձրյալ Ալլահի, մարդկության և կենդանիների Արարչի իրավունքը: Եթե մարդու և կենդանիների իրավունքների կազմակերպությունները ազնիվ լինեն իրավունքների փնտրտուքի և մարդկանց կոչի մեջ, նրանք պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնեն Ամենաբարձրյալ Աստծո, մարդկության և կենդանիների Արարչի իրավունքին:

Ալլահի իրավունքը պարզաբանում է Մուադհ Իբն Ջաբալը, երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հարցրեց նրան. ''''Արդյո"ք դու տեղյակ ես Ալլահի իրավունքի մասին Իր ծառաների նկատմամբ:'' Ես պատասխանեցի.''Ալլահը և Նրա Մարգարեն առավել տեղյակ են:'' Նա ասաց. ''Իր ծառաների նկատմամբ Ալլահի իրավունքը հանդիսանում է այն, որ նրանք պետք է երկրպագեն միայն Նրան և չպետք է գործընկեր համակցեն Նրա հետ:'''' Սահիհ Ալ-Բուխարի

 

 Հեղինակ.

 

 

 

Գլուխ Առաջին

Իսլամական տեսանկյունը կապված կենդանիների հետ

Իսլամը չափավոր դիրքորոշում է պահպանում,որը կապված է կենդանիների հետ: Այն չի չափազանցնում բարձրացնելով դիրքը, ինչպես վարվել են այլ կրոնները, բարձրացնելով որոշ կենդանիների դիրքը աստծո աստիճանի, ինչպես հնդիկները, ովքեր երկրպագում են կովերին և մկներին և ոչ էլ ոչնչացնել կենդանիների իրավունքները, ինչպես վարվում են որոշ երկրներ և մշակույթներ, որոնք թույլատրում են կենդանիների իրավունքների ոտնահարումը:

Հակառակը, Իսլամը ընդունում է կենդանիների իրավունքները և խստորեն զգուշացնում են այդ իրավունքների ատնահարումը: Իսլամը պարզաբանում է իրենց արարման առարկաների իմաստությունը այս տիեզերքում և որ արարածների մեջ գոյություն ունի մեծ օրհնություն մեզ համար, որոնց շնորհիվ մենք ստանում ենք մեր շահերը: Պարզաբանելով իր օրհնությունը Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

''Նա արարել է երկինքները և երկիրը ճշմարտությամբ: Բարձրյալ է Նա, Վեր ամենից, ինչ նրանք համակցում են որպես Նրա գործընկեր: Նա արարել է մարդուն Նութֆահից (արական և իգական սեռի սեռական հարաբերության խառնուրդ) կաթիլից, այնուհետ ուշադիր, այդ նույն մարդը դառնում են բացահայտ հակառակորդ: Եվ եղջերավոր անասունները, Նա արարել է ձեզ համար, նրանց մեջ պարփակել է ջերմություն, տաք հագուստ և բազմաթիվ օգուտներ և սնունդ ձեզ: Եվ, որտեղ առկա է գեղեցկություն ձեզ համար, երբ դուք երեկոյան տուն եք բերում և երբ դուք առավոտյան արթնացնում եք :Եվ նրանք կրում են ձեր բեռը այն վայրերը, որտեղ դուք չեք կարող հասնել առանց մեծ դժվարության: Իրոք, ձեր Տերը լի է Բարությամբ, Գթասրտությամբ: Եվ Նա արարել է ձիեր, ջորիներ և ավանակներ որպեսզի դուք հեծեք և որպես զարդ: Եվ Նա արարել է նաև այլ բաներ, որոնց մասին դուք տեղյակ չեք: Եվ Ալլահը պատասխանատու է պազրաբանել Ճշմարիտ Ուղղին: Սակայն գոյություն ունեն ուղիներ, որոնք շեղվում են, ինչպիսիք են Հեթանոսությունը, Հուդդայականությունը և Քրիստոնեությունը: Եվ, եթե Նա ցանկություն ունենար, Նա կարող էր ուղղորդել ձեզ ամբողջ մարդկությունը: Այդ Նա է, Ով ուղարկում է անձրևը երկնքից, որտեղից դուք ըմպում եք և որտեղից աճում է բուսականությունը, որտեղ դուք ուղարկում եք ձեր անասունները արածելու: Այտեղից ի շնորհիվ Նրա, աճում է ձեր համար բերքը, զեյթունը, արմավը, խաղողը և յուրաքանչյուր տեսակի միրգը: Իրոք, այստեղ առկա է ակնհայտ ապացույց և բացահայտ նշան մարդկանց համար, ովքեր մտորում են: Եվ Նա հպատակեցրել է ձեզ գիշերը և ցերեկը և արևը և լուսինը և աստղերը հպատակվում են Նրա Հրամանին: Իրոք, այստեղ են ապացույցներ մարդկանց համար, ովքեր մտորում են: Եվ Նա արարել է ձեզ համար երկրի վրա տարբեր գույներով և հատկություններով բուսականությունից և պտուղներից բուսական կյանքից և կենդանական կյանքից: Իրոք, այստեղ գոյություն ունի նշան մարդկանց համար, ովքեր հիշում են: Եվ Նա է, Ով հպատակեցրել է ծովը ձեզ, որպեսզի դուք սնվեք թարմ նուրբ մսով, այսինքն ձուկ և դուք դուրս եք բերում զարդարանք կրելու համար: Եվ դուք տեսնում եք նավերը սահելիս, որպեսզի դուք փնտրեք Նրա Շնորհը տեղափոխելով բարիքները մի վայրից մյուսը և որպեսզի դուք երախտապարտ լինեք: Եվ Նա հաստատում է երկրի վրա լեռներ ամուր կանգնած, որպեսզի չտատանվեն ձեր հետ և գետեր ու ճանապարհներ, որպեսզի դուք առաջնորդեք ձեզ: Եվ ուղենիշներ, նշաններ օրվա ընթացքում և աստղալից գիշերը, նրանք մարդկությունը ուղղորդում են իրենց: Արդյո"ք Նա չէ, Ով արարել է այն, ով չի արարել: Արդյո"ք դուք չեք հիշի: Եվ, եթե դուք հաշվարկեք Ալլահի շնորհները, դուք երբեք ի վիճակի չեք լինի հաշվարկել: Իրոք, Ալլահը հանդիսանում է Ղաֆուր (Ներողամիտ), Ռահիմ (Գթասիրտ): Եվ Ալլահը տեղյակ է, թե դուք ինչ եք թաքցնում և ինչ բացահայտում: Նրանք, ում նրանք (բազմաստվածները) դիմում եմ բացի Ալլահից, ոչինչ չեն արարել, այլ ինքնարարվել են: Նրանք մեռած են, ոչ թե կենդանի և նրանք տեղյակ չեն, թե երբ հարություն կառնեն: Ձեր Աստվածը հանդիսանում է Մեկ Աստված Ալլահ, ոչ ոք արժանի չէ եկրպագության, բացառությամբ Նրա: Սակայն նրանք, ովքեր հավատք չեն ընծայում Հանդերձյալ կյանքին, նրանց սրտերը ժխտում են Ալլահի Եզակիության հավատքը և նրանք հպարտ են:'' (Ան-Նահլ 16:3-22)[1]

Կենդանիներին պատվելու մեկ գործոն է ապացուցում Ղուրանի մի քանի գլուխները, որոնք կրում են կենդանիների անունները. (Կով), Ալ-Բակարահ (Եղջերավոր Անասուններ), (Մեղու), Ալ- Նահլ (Մրջյուն), Ալ- Նըմլ, (Սարդ), Ալ- Անկապուտ, (Փիղ) Ալ-Ֆիլ:

Մարգարե Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) հայտնի ուղեկցորդներից մեկը, ով կրում էր Աբու Հուրեյրա անունը, ուներ մի կատու: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նրան փաղաքշաբար կոչում էր 'Աբա Հիր', որը թարգմանաբար նշանակում է կատվի տեր:

 

 

 

Գլուխ Երկրորդ

 Կենդանիների իրավունքները ըստ Իսլամի.

1- Արահետներով քայլելու իրավունքը.

Իմամ Աբու Իսհակ Աշ-Շիրազին մեկ անգամ իր աշակերտների հետ քայլում էր արահետով և երբ նրանք մի շուն տեսան, Իմամ Աբու Իսհակի աշակերտներից մեկը վախեցրեց շանը, սակայն Իմամը կանխեց նրան ասելով. ''Արդյո"ք դուք տեղյակ չեք, որ արահետը բաժանված է իմ և նրա միջև:''

2- Նրանց հետ մեղմ խոսելու իրավունքը.

Իմրան իբն Ալ-Հուսեյնը թող Ալլահը գոհանա նրանով հաղորդեց, որ. ''Մինչ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ճանապարհորդում էր, Անսար[2] ցեղի մի կին ուղտ էր հեծնում և նա ձանձրացավ ուղտից, քանի որ ուղտը դանդաղ էր քայլում, և անիծեց նրան: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) լսեց և ասաց. ''Վերցու նրա սապատին գտնվող ամենը և արձակիր, որպես անիծող կնոջ պատիժ, քանի որ այն անիծվեց:'' (Սահիհ Մուսլիմ)

3- Սեռական ոտնաձգության արգելքի իրավունքը.

Իբն Աբբասը (թող Ալլահը գոհանա նրանով) հաղորդեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Թող Ալլահի անեծքը լինի նրան, ով սեռական հարաբերություն է ունենում կենդանու հետ:'' (Ալ-Հակիմ)

Հարկ է նշել, որ 2016 թվականի հունիսի 9-ին հրապարակված ''Ինդիփենդենս'' և ''Դեյլիմեյլ'' ամսագրերի մեջ զետեղված մի հոդվածը նշում է, որ Կանադայի Գերագույն Դատարանը հաստատել է, որ ոչ մի սխալ բան չկա, եթե տերը սեռական հարաբերության մեջ է մտնում կենդանու հետ, քանի դեռ տեղի չի ունեցել բուն գործողությունը:

4- Հոգացության և պաշտպանության իրավունքը.

Ալի իբն Աբի Թալիբը, (թող Ալլահը գոհանա նրանով), ասաց.'''' Ես տեսա Ումար իբն Ալ-Խատաբին, (թող Ալլահը գոհանա նրանով) քայլելիս, ես ասացի.'' Օվ հավատացյալների առաջնորդ, ու"ր ես գնում:'' Նա ասաց. ''Բարեգործության համար նախատեսված ուղտերից մեկը, մոլորվեց և փախավ և ես փնտրում եմ:'' Ես ասացի. ''Նմանատիպ արարքով դու պատասխանատու ես դարձնում Մահմեդական ազգի կառավարումը լինել առավել դժվար ցանկացած խալիֆի համար, ով կհաջորդի քեզ, այն բանից հետո, երբ նրանք լսեն, թե որքան դու ուշադիր ես Մահմեդական և բարեգործական գումարների համար:'' Նա ասաց. ''Օվ Հասանի հայր, մի մեղադրիր ինձ, քանի որ Եզակին, (այսինքն Ալլահը), Ով ուղարկել է Մուհամմեդին իր մարգարեությամբ, Հարության Օրը պատասխանատվության կկոչի մի այծի համար, որին վնասել կամ գողացել են Եփրատի ափին:'''' (Իբն Ալ-Ջաուզի. Մանաքիբ էջ.161)

Դաուդ իբն Ալին ասաց. ''''Ումարը, (թող Ալլահը գոհանա նրանով), ասաց. ''Եթե իմ հոգացության տակ գտնվող կորած մի գառ սատկի Եփրատի ափին, ես կսպասեմ, որ Ամենաբարձրյալ Ալլահը Հարության Օրը պատասխան պահանջի դրա համար:'''' (Աբու Նուայմ Ալ-Հիլյա 1/ 53)

5– Ուժերից վեր աշխատանքով ծանրաբեռնելու արգելքը.

Աբու Ութման Աթհաֆին հաղորդեց. '''' (Խալիֆ) Ումար իբն Աբդ Ալ-Ազիզը մի աշխատող ուներ, ով աշխատում էր ջորու հետ, յուրաքաչյուր օր աշխատողը նրան մեկ դիրհամ էր բերում, որպես աշխատանքի արդյունք: Մեկ օր նա եկավ մեկ ու կես դիրհամով, որի մասին Ումարն ասաց. ''Ի"նչէ պատահել (այսինքն որտեղի"ց դու ունես լրացուցիչ կես դիրհամը):'' Նա ասաց. ''Այսօր շուկան բարեբեր էր և շատ աշխատանք կար:'' Նա ասաց. ''Այսպիսով, դու հոգնեցրել ես ջորուն այսօր, ուստի երեք օր հանգիստ տուր:'''' (Հաղորդեց Աբու Նուայմ ին Հիլյաթու Աս-Սալիհին)

''Իհյա Ուլում Ադ-Դին'' աշխատության մեջ մենք ընթերցում ենք, որ Աբու Ադ-Դարդան (թող Ալլահը գոհանա նրանով) մահվան մահճում ասաց իր ուղտին. ''Օվ իմ ուղտ, մի բողոքիր ինձանից քո Տիրոջը (Ալլահին Դատաստանի Օրը): Իրոք, ես երբեք քեզ չեմ ծանրաբեռնել քո ուժերից վեր:''

Խալիֆ Ումար իբն Աբդ Ալ-Ազիզը, (թող Ալլահը գթա նրան) գրեց Եգիպտոսի կառավարչին. ''Ես լսել եմ, որ Եգիպտոսում գոյություն ունեն ուղտեր, որոնց օգտագործում են ապրանքներ տեղափոխելու համար և որ նրանց բեռնում են հազար ֆունտ, ուստի, երբ իմ այս նամակը հասնի քեզ, ես չեմ ցանկանում, որ յուրաքանչյուր ուղտ բեռնվի ավելի քան վեց հարյուր ֆունտ:'' (Սիրաթու 'Ումար իբն Աբդ Ալ-Ազիզ ըստ Իմամ Մալիք իբն Անասի և նրա ուղեկցորդների հաղրոդման, Աբու Մուհամմեդ Ալ-Մասրի էջ.141 )

6- Որպես աթոռ օգտագործելու արգելքը.

Մուադհ Իբն Անաս Ալ-Ջուհանին, (թող Ալլահտ գոհանա նրանով) ասաց.''''Մեկ անգամ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) անցնում էր մարդկանց կողքով, ովքեր հեծնում էին իրենց կենդանիներին, նա ասաց.''Հեծնեք նրանց, երբ նրանք լավ առողջական վիճակում են և պահպանեք նրանց լավ առողջական վիճակը և մի հեծնեք նրանց որպես աթոռներ ճանապարհային և շուկայական զրույցների ընթացքում, քանի որ ձիավորը կարող է առավել լավ լինել, քան հեծյալը և փառաբել Ալլահին նրանից առավել:'''' (Ահմեդ, վավերացրել է Ալ-Ալբանի ին Սահիհա 21)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Ձեր կենդանիներին մի վերաբերվեք որպես աթոռներ, քանի որ Ալլահը այն դարձրել է միայն փոխադրող միջոց ձեր համար դեպի հեռավոր քաղաքներ և վայրեր, որտեղ դուք չեք կարող հասնել առանց դժվարության և Նա գետինը դարձրել է ձեզ համար, որպեսզի դուք լրացնեք ձեր կարիքները, այնպես, որ դուք ղեկավարեք ձեր գործը:'' (Հադիթ Սահիհ, հաղորդեց Աբու Դաուդը)

7 – Բարոյապես չոտնահարվելու իրավունքը.

Աբդ Ալլահ Իբն Մասուդը (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. ''''Մեկ անգամ մենք ճանապարհորդում էինք Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) հետ և նա գնաց հոգալու իր կարիքները: Նրա բացակայության ընթացքում մենք մի թռչուն տեսանք երկու ձագերի հետ և մենք վերցրեցինք դրանք: Մայր թռչունը շրջում էր մեր շուրջ երկնքում, տրտումով հարվածելով իր թևերը: Այդ ժամանակ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) վերադարձավ և ասաց. '' Ո"վ է տխրեցրել վերցնելով փոքրիկներին: Վերադարձրեք նրա փոքրիկներին:'' Նաև Նա տեսավ մրջույների բույնը, որը մենք այրել էինք: Նա ասաց. ''Ո"վ է այրել այն:'' Մենք պատասխանեցինք.''Մենք:'' Նա ասաց. ''Ոչ ոք իրավունք չունի պատժել որևէ մեկին կրակով, բացառությամբ կրակի Տիրոջից:'''' (Հադիթ Սահիհ, հաղորդեց Ալ-Բուխարին ''Ալ Ադաբ Ալ Մուֆրեդ'' աշխատության մեջ):

8- Ֆիզիկական տանջանքների ենթարկվելու արգելքը.

Ջաբիր իբն Աբդ Ալլահը (թող Ալլահը գոհանա նրանով), հաղորդեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) անցավ մի ավանակով, որի դեմքը դաջված[3] էր և նա ասաց.'' Թող Ալլահը անիծի նրան, ով դաջել է:'' (Սահիհ Իբն Հիբբան)

Ջաբիր իբն Աբդ Ալլան (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց.'' Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) արգելեց հարվածել և դաջել կենդանու դեմքին:'' (Սահիհ Մուսլիմ)

Իբն Ումարը (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց.'' Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) անիծեց նրան, ով խեղում [4] է կենդանուն:'' (Սահիհ Ալ-Բուխարի)

Մարգարեն ասաց.''Գթասիրտ մարդկանց գթասրտություն է ցուցաբերում Առ-Ռահմանը (Ամենից Գթասիրտը, Ալլահը) ուստի, գթասրտություն ցուցաբերեք նրանց, ովքեր երկրի վրա են և Եզակին, Ով երկնքում է, գթասրտություն կցուցաբերի ձեզ:'' (Սահիհ, հաղորդեց Աբու Դաուդը)

9. -Որպես թիրախ օգտագործելու արգելքը.

Սաիդ իբն Ալ-Ջուբայրը (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. ''Իբն Ումարը անցնում էր Քուրեյշ ցեղի մի քանի երիտասարդների կողքով, ովքեր կապել էին թռչնակին և նետահարում էին: Նրանք համաձայնվել էին թռչնի տիրոջ հետ, որ յուրաքանչյուր նետ, որը նպատակին չի հասնում, կդառնա նրանը: Երբ նրանք տեսան Իբն Ումարին, ցրվեցին: Ուստի, իբն Ումարն ասաց. '' Ո'վ է արել այս: Թող Ալլահը անիծի նրան, ով արեց դա: Իրոք, Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) կոչեց անեծքի նրան, ով որևէ բան էր վերցնում հոգի ունեցող մեկից, որպես թիրախ:'' (Սահիհ Մուսլիմ)

10. -Առանց պատճառի սպանվելու արգելքը.

Աբդ Ալլահ իբն Ամրը հաղորդեց. Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''''Գոյություն չունի որևէ մեկը, ով սպանում է ճնճղուկ կամ որևէ այլ բան առանց արդար պատճառի և Ամենաբարձրյալ Ալլահը և Վեհը, հաշվի կոչում նրան դրա համար:'' Նա ասաց.''Օվ Ալլահի Մարգարե, ի"նչ է նշանակում արդար պատճառ:'' Նա ասաց.''Այդ նշանակում է նա մորթում և սնվում է, այլ ոչ թե ուղղակի կտրում գլուխը և շպրտում այն (այսինքն նա սպանում է հաճույքի համար):'''' (Ան-Նասայի և Ալ-Հակիմ)

11.- Մեղմ լինելու, սնելու իրավունքը.

Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''''Մեկ անգամ մի մարդ սաստիկ տապ էր զգում ճանապարհորդության ընթացքում: Նա մի ջրհոր գտավ և իջավ և ջուր ըմպեց: Դուրս գալով նա մի շուն տեսավ, որը սաստիկ ծարավից լիզում էր գետինը, այսպիսով նա ասաց. ''Այս շունը տառապում է միևնույն տապի զգացումից ինչ պես ես:'' Նա կրկին իջավ ջրհորը, իր կոշիկը ջրով լցրեց և բարձրանալուն պես, այն մոտեցրեց շան բերանին: Եվ նրան տվեց ըմպելու: Ալլահը գնահատեց նրա բարի արարքը, այնպես, որ Նա ներեց մարդուն:'' Ասվում է. ''Օվ Ալլահի Մարգարե, արդյո"ք գոյություն ունի պարգև կենդանիներին ծառայելու համար:'' Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Այո, գոյություն ունի պարգև յուրաքանչյուր կենդանի էակի ծառայության համար:'''' (Սահիհ Ալ-Բուխարի)

Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Մի կին Դժոխքի Կրակ մտավ կատվի պատճառով, որին նա կապել էր առանց սնունդի և ազատ արձակելու, որպեսզի այն սնվի, մինչ այն սատկել էր:'' (Սահիհ Ալ-Բուխարի)

Սահլ իբն Ալ-Հանդալիան հաղորդեց.''''Մեկ անգամ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) անցնում էր մի ուղտի կողքով, որի փորը քաղցից կպել էր մեջքին: Նա ասաց. ''Երկյուղեք Ալլահից այս կենդանիների համար, որոնք ի վիճակի չեն խոսել (բողոքել իրենց քաղցից ու ծարավից): Հեծնեք նրանց, երբ նրանք առողջ են և սնվեք նրանց մսից, երբ նրանք պատրաստ են:'''' (Աբու Դաուդ)

Աբդ Ալլահ իբն Ջաֆար Իբն Աբի Թալիբը հաղորդեց. ''''Մեկ անգամ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) այցելեց Մեդինայում բնակվող Անսար տոհմի, մի տղամարդու այգի, որտեղ մի ուղտ տեսավ: Երբ ուղտը տեսավ Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) սկսեց մեղմորեն արտասվել թախծոտ ձայն հանելով և աչքերը թրջելով: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մոտեցավ և շոյեց գլուխը, այնպես որ այն հանգստացավ և դադարեց արտասվել: Մարգարեն ասաց. ''Ո"վ այս ուղտի տերը: Ու"մ ուղտն է այս:'' Անսար տոհմի մի երիտասարդ առաջ եկավ և ասաց. '' Այն ինձ է պատկանում, օվ Ալլահի Մարգարե:'' Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.''Արդյո"ք դու չես երկյուղում Ալլահից կապված այս կենդանու հետ, որին Ալլահը տվել է քեզ: Իրոք, այն բողոքել է ինձ, որ դու սովի ես մատնել և ծանրաբեռնել, որն էլ ուժասպառ է արել:'''' (Աբու Դաուդ)

Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.''Երբ մահմեդականը ծառ կամ սերմ է տնկում և այնուհետ թռչունը, կամ մարդը, կամ կենդանին օգտվում է դրանից, համարվում է բարեգործություն:'' (Սահիհ Ալ-Բուխարի)

Հաղորդում են, որ Ուդայի իբն Հայթամը մանրեցնում էր հացը փոքր կտորների և տալիս էր մրջյուններին ասելով.''Նրանք մեր հարևաններն են և ունեն իրավունքներ:'' (Հաղորդեց Ան-Նավավին Թահդհիբ Ալ-Ասմա) աշխատության մեջ:

12- Հավատարմություն.

Ումրան իբն Ալ-Հասին հաղորդեց. ''Մեդինայի Անսար ցեղից մի կին և Ալ-Ադբան, Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ուղտը, սպանվել էին, երբ բազմաստվածները հարձակում գործեցին Մեդինայի կենդանիների վրա: Կնոջ երկու ձեռքերը կապել էին պարանով: Մարդիկ, ովքեր առևանգել էին կնոջը սովորություն ունեին թողնել իրենց ուղտերը տան առջև ամբողջ գիշերվա ընթացքում: Մեկ գիշեր կինը ի վիճակի չէր բացել իր ձեռքերը և գնալ ուղտերի մոտ: Երբ նա մոտենում էր ուղտին, այն աղմկում էր, այսպիսով նա թողեց այն մինչ մոտեցավ Ալ-Ադբան: Այն ոչ մի աղմուկ չհանեց, հմուտ և փորձառու էր: Նա թամբեց այն և քշեց և հեռացավ: Երբ նրանք, բազմաստվածները, տեղեկացան, նրանք հետապնդեցին նրան, սակայն ի վիճակի չէին բռնել: Կինը երդվեց Ալլահի անունով, որ, եթե Նա Նա փրկի նրան ուղտից, նա կզոհաբերի այդ ուղտը, միսը բաժանելով աղքատներին: Երբ նա հասավ Մեդինա, մարդիկ տեսան նրան և ասացին.'' Ահա Ալ-Ադբան, Մարգարեի իգական ուղտը: Այնուհետ կինը պատմեց, որ նա երդվել է, որ եթե Ալլահը փրկի նրան, նա կզոհաբերի այն: Մարդիկ գնացին Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) մոտ և տեղեկացրին թե ինչ է պատահել: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.''Սուբհան Ալլահ, (Փառք Ալլահին): Որքան վատն է նմանատիպ պարգևը, որը նա է ցանկանում պարգևել: Նա երդվել էր Ալլահին, որ եթե Նա փնտրեր նրան, նա կզոհաբերեր: Անհնազանդության երդումը ընդդեմ Ալլահի չպետք է լրացնել, ոչ էլ երդումը որևէ բան անելու, որի համար նա չունի որևէ իշխանություն:'' (Սահիհ Մուսլիմ)

Ալ-Միսվար իբն Մաքհրամը հաղորդեց. ''''Ալ-Քասվան Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) իգական սեռի ուղտը, ծնկի իջավ, երբ Մարգարեն նրա թամբին էր: Մարդիկ ասացին.''Շարունակիր, շարունակիր:'' Սակայն այն չպատասխանեց նրանց, այնպես նրանք կրկնեցին երկու անգամ. ''Ալ-Քասվան դարձել է համառ և մերժում է քայլել: Նմանատիպ արտահայտությունը վիրավորական է իգական սեռի ուղտի համար, կարծես եթե նրանք ասեն, որ այն անհնազանդ է դարձել կամ ունի որևէ արարտ'' սակայն Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց նրանց պաշտպանելով իգական սեռի ուղտի համբավը: 'Ալ-Քասվան համառ չէ, դա բնորոշ չէ նրան, հակառակը, նրան զսպել է Նա, Ով զսպել է փղին, Աբրահա Ալ-Աշրամի փղին, ով եկել էր կործանելու Քաբբան և Ալլահը ստիպեց նրան ծնկի գալ և չշարժվել:'''' (Սահիհ Ալ-Բուխարի)

 

 

 

Գլուխ Երրորդ

Կենդանիների իրավունքների ոտնահարումը այլ հասարակությունների մեջ.

1- ՓՈՔՐԻԿ ԱՔԱՂԱՂՆԵՐԻ ՍՊԱՆԴԸ.

Տարեկան 200 միլիոն մեկ օրական աքաղաղ է ենթարկվում սպանդի: Պատճառը այն է, որ կապիտալիստական երկրներում այն համարվում է տնտեսական բեռ, որը ոչ մի եկամուտ չի բերում: Նրանք չեն կարող ձու ածել և հանդիսանալ մսատու, քանի որ արագ չեն աճում, այսպիսով նրանց համարում են մսատու և ձվատու արդյունաբերությանը անպիտան: Նրանց ոչնչացնում են այնպիսի անմարդկային ձևերով, ինչպիսիք են օրինակ.

1. Մեքնայով սպանդը, Աքաղաղներին կենդանի մասնատում են արդյունաբերական մեքենայով:

2. Խեղդելը. Աքաղաղներին մեծ քանակով տեղավորում են պոլիէթիլենային տոպրակների մեջ, որոնք պիրկ կապում են, մինչ նրանց խեղդամահ լինելը:

3- Գազերը կամ գազային խառնուրդները. Կարբոն դիոքսիդը կիրառում են մինչ անգիտակից վիճակ, այնուհետ մահ:

4-Պարանոցի կոտրելը. Նրանք կոտրում են աքաղաղի պարանոցը:

5- Էլեկտրականությամբ սպանդի ենթարկելը. Էլեկտրական հոսանքը անցնում է աքաղաղի մարմնով մինչ մահը:

2- Կենդանիներին կենդանի ուտելը. (Նրանց կենդանի մատուցումը).

Ճապոնիայում կենդանի ծովային կենդանիներով սնունդը հայտնի է ''Իքիզուքուրի'' անվանումով, որն էլ նշանակում է ''կենդանի պատրաստված'', որտեղ կտրտում են կենդանի ձուկը և այնուհետ մատուցում, երբ սիրտը դեռ բաբախում է և այն բացում և փակում է բերանը: Չինաստանում, ''Յին Յանգ ձուկը'' համարվում է հայտնի ճաշատեսակ: Նրանք տապակում են ձուկը, երբ այն դեռ կենդանի է, սակայն թողնում են գլուխը, և մատուցում են երբ այն դեռ շարժվում է: Դանիայի ''Նոմա'' ռեստորանում մատուցում են մի կերակրատեսակ, որի վրա դրված են կենդանի սև մրջյուններ: Ճապոնիայում բացում և մաքրում են գորտերի փորը, երբ դրանք դեռ կենդանի են, այնուհետ մատուցում են մանր կտորներով, երբ գլուխը դեռ շարժվում է: 2012 թվականին Ամերիկայի Ֆլորիդայի նահանգում տեղի է ունենում կենդանի ծղրիդների ուտելու մրցույթը, որից անմիջապես հետո հաղթողը մահանում է ցնցումներից:

3- Կենդանիներին կենդանի մորթազերծելը.

Հասարակական տեղեկատվության մեջ կարելի է գտնել մեկ տեսահոլովակ, որը ներկայացնում է Չինաստանի մի ֆերմա, որտեղ մորթազերծում են դեռ կենդանի կենդանիներին:

4 – Դակել[5] պոչերը և կտրել [6] որոշ ցեղատեսակի շների ականջները.

Որոշ այնպիսի ցեղատեսակի ինչպիսիք են դոբերման, փիթբուլ և բոքսեր շների տերեր դակում են նրանց պոչերը և կտրում են ականջները, երբ նրանք դեռ փոքր են: Պոչերի դակումը ունի երկու նպատակ.

1. Ռետինե անոթակապով նրանք կանգնեցնում են արյան մատակարարումը և մի քանի օրվա ընթացքում պոչը ընկնում է:

2- Նրանք վիրահատական մկրատով կտրում են պոչը:

Պոչի դակումը ընդհանուր առմամբ ունի կոսմետիկ նպատակ, որն էլ ստիպում է կենդանիների իրավունքների պաշտպաններին կոչել նման գործողության քրեականացմանը:

Միջազգային մակարդակով, 25 եվրոպական երկրներ, որոնք ստորագրել են Կենդանիների[7] Պաշտպանության Եվրոպական Համաձայնագիրը, արգելել են դակումը և կտրումը, քանի որ այս գործողությունները համարում են անհիմն, ցավալի, դաժան կամ խեղում: Ամեն դեպքում որոշ երկրներ, որոնք ստորագրել են այս համաձայնագիրը, բացառություն են դարձրել պոչի դակումը: Այդ երկրների ցանկին են պատկանում Ֆրանսիան, Գերմանիան, Լյուքսենբուրգը, Դանիան, Չեխիան, Պորտուգալիան:

../../../Desktop/dog-scar-after-devocalization-surgery.jpg 5- Ձայնի խեղումը.

Ձայնի խեղումը իրենից ներկայացնում է վիրաբուժական մի գործողություն, որի շնորհիվ շներից և կատուներից հեռացնում են ձայնային լարերը, մշտապես նվազեցնելով ձայնը, կանխելու հարևաններին և գործընկերներին անհանգստություն պատճառելը: Նմանատիպ գործողությունը արգելել են բոլոր Եվրոպական երկրները, որոնք ստորագրել են Կենդանիների Պաշտպանության Համաձայնագիրը: Ամեն դեպքում, Միացյալ Նահանգներում նմանատիպ գործողությունը համարվում է օրինական: Այն արգելել է միայն Մասաչուսեթս նահանգը 2010 թվականի օրենքով և Վարվիքը, Ռոդ Այլենդ, 2011 թվականի օրենքով: Նյու Յորք նահանգում այդ արգելքը գտնվում է ընթացքի մեջ:

6- Ճանկերի հեռացումը (Օնիխետոմիա)

Ճանկերի հեռացումը հանդիսանում է վիրահատական մի գործողություն, ըստ որի հեռացնում են կենդանու վերջույթների երկար ոսկորները, քանի որ ճանկը զարգանում է սաղմային հյուսվածքում, երրորդ ոսկորի մեջ: Այդ ոսկորի հեռացումը դառնում է անհրաժեշտություն, որպեսզի լիովին հեռացվի ճանկը: Այն նպատակ ունի կանխել յուրաքանչյուր տեսակի քերծվածքները: Ըստ վիճակագրության, Միացյալ Նահանգներում գտնվող ընտանի կատուների 25% մոտ հեռացվել են ճանկերը, ելնելով տիրոջ ցանկությունից կամ ապահովությունից:

../../../Desktop/declawing-cats-billboard.jpg

7. Սադիզմը (Դաժանությունը) Կենդանիների նկատմամբ.

Կենդանիների նկատմամբ սադիզմ, դաժանություն նշանակում է այրել նրանց, սովամահության ենթարկել, ճզմել կամ սպանել: Դաժանությունը կենդանիների նկատմամբ հանդիսանում է Մաքդոնալդի եռյակի մի մասը, երեք վարքագծի մի համակարգ, որը իրենից ենթադրում է սոցիոլոգիական վարքի ավետաբերը: Դրանք են.1. Հրդեհումը, 2. Դաժանությունը կենդանիների նկատմամբ 3. Գիշերամիզությունը:

Ոմանք դաժանություն են ցուցաբերում միջատների նկատմամբ: Դասական օրինակ է հանդիսանում երբ որևէ մեկը պոկում կամ այրում է ճանճի թևերը: Հռոմեացի պատմաբան Սեթունիուսը իր Տասներկու Կեսար աշխատության մեջ հայտնում է, որ Դոմիտիանուս Կայսրը իրեն զբաղեցնում էր ճանճեր բռնելով և ասեղով խոցելով:

8 – Իսպանիան և Ցլամարտը (Արյունալի մարզաձևը).

../../../../Downloads/spain-bulfighting-ban-near.jpg Ցլամարտը հայտնի է նաև որպես Արյունալի մարզաձև անվանումով, որտեղ մեծ քանակությամբ ցուլերին արձակում են փողոցներում: Ցլերը վազում են մարդկանց ետևից, փորձելով խոցել նրանց: Շատերը վնասվածք են ստանում, որը սպառնում է նրանց կյանքին: Հասնելով արենա, միայն մեկ ցուլ է մտնում ներս, որի դեմ մարտնչում է մեկ ցլամարտիկ: Նա փորձում է մեկը մյուսի ետևից սուր նետեր մխրճել ցուլի մարմնի մեջ, վայելելով արյան շիթերը և պատճառած ցավը: Այն բանից հետո, երբ նետերը ավարտվում են և ցուլը հյուծվում է, ցլամարտիկը դուրս է հանում իր սուրը և առանց գթասրտության հարվածում և սպանում է ցուլին: Ցուլին սպանելուց հետո, չորս ջորի են մտնում արենա, որպեսզի դուրս բերեն ցլին, որտեղ սպասում է մսագործը, որն էլ իր հերթին կտրտում է մարմինը և ուղարկում վաճառքի:

9 – Կենդանիների մարտի մրցույթը.

../../../Desktop/440px-Hahnenkampf_2.jpg Մարդիկ խաղադրույք են կատարում կենդանիների մրցույթի վրա: Նրանք միմյանց դեմ են հանում աքաղաղներին, շներին, միջատներին, խոյերին: Այդ մարտերը բավական դաժան են, որտեղ մեկ կենդանին մինչ մահ դաժանորեն մարտնչում է մյուսի դեմ: Նմանատիպ մրցումները կիրառում են ինչպես ներդրում որոշ երկրներում, որպեսզի շահ ստանան, օրինակ, որոշ ֆերմաներ, ովքեր մասնագիտացվել են աքաղաղների մարտով, ներարկում են նրանց արգելված ստերոիդներ, որպեսզի ամրացնեն մարմինները մարտի համար: Վատագույնը այն է, որ նրանք հեռացնում են կատարը և դնում են մետաղե մի կատար կամ դանակ[8] որպեսզի առավել վնաս պատճառեն հակառակորդ աքաղաղին:

10 – Կետերի սպանդը Դանիայում.

Կետերի որսը հանդիսանում է մի գործողություն, որը տեղի է ունենում յուրաքանչյուր ամառ: Դանիայի Ֆարոս կղզիներում յուրաքանչյուր տարի սպանդի են ենթարկում 800 կետ և դելֆին: Կենդանիների բարեկեցության կազմակերպությունները քննադատում են նմանատիպ սպանդը ինչպես դաժան և անօգուտ, այդ իսկ պատճառով Ֆարո ժողովուրդը փորձում են բարելավել սպանդի մեթոդները, դարձնելով այն առավել մարդկային:

../../../../Downloads/2d5a242a149f8ed539b456f2135a71f9--animal-slaughter-pilot-whale.jpg ../../../../Downloads/5a0485a3c1bde0fb078b4c38.jpg ../../../../Downloads/5765655_cruise-lines-protest-faroe-islands-whale_2cb701eb_m.jpg ../../../../Downloads/20180551_580070665713749_4218040995754803200_n.jpg ../../../../Downloads/img_3477.jpg ../../../../Downloads/KP_368959_crop_1200x720.jpg

 

 

 

Գլուխ Չորրորդ

Կենդանիների Իրավունքները Քրիստոնեության և Հուդդայականության մեջ

1. Թագավորաց Ա գլուխ 15 տարբերակ 3.

''Այժմ գնացեք և սպանեք Ամաղեկացիներին և ամբողջովին կործանեք ամենը, ինչ նրանց է պատկանում և մի խնայեք նրանց, այլ կոտորեք տղամարդկանց և կանանց, նորածիններին և կաթնակերներին, եզներին և ոչխարներին, ուղտերին և ավանակներին:''

Հեսու, գլուխ 6, տարբերակներ 16-21

''Եվ այդ յոթերրորդ անգամ էր, երբ քահանաները փչեցին շեփորները, Հեսուն ասաց մարդկանց, գոչեք, քանի որ տերը տվել է ձեզ քաղաքը: Եվ քաղաքը կանիծվի, նույնիսկ այն ինչ գտնվում է այնտեղ, Տիրոջից. Միայն մարմնավաճառ Ռահաբը կապրի, նա և բոլորը, ովքեր նրա հետ գտնվում են տանը, քանի որ նա թաքցնում է ուղերձը: Եվ դուք ամեն կերպով ձեզ ետ պահեք անեծքից, որպեսզի դուք չանիծվեք, երբ դուք վերցնում եք անիծվածը և անիծեք Իսրայելի ճամբարը և աղաղակեք: Սակայն ամբողջ արծաթը և ոսկին և բրոնզե և երկաթե անոթները նվիրաբերեք Տիրոջը, նրանք կհայտնվեն Տիրոջ գանձարանում: Այսպիսով, մարդիկ բղավեցին, երբ քահանաները փչեցին շեփորները և այն անցավ, երբ մարդիկ լսեցին շեփորի ձայնը և մարդիկ այնպես բարձր բղավեցին, որ պատը ընկավ, այնպես որ մարդիկ գնացին քաղաք, յուրաքանչյուր մարդ նրա դիմաց և նրանք գրավեցին քաղաքը: Եվ նրանք ամբողջովին սրով կործանեցին ամենը, ինչ գոյություն ուներ քաղաքում և տղամարդկանց և կանանց, երիտասարդ և ծեր և եզ և ոչխար և ավանակ:''

Երկրորդ Օրենք գլուխ 21 տարբերակ 1-4.

''Եթե որևէ մեկը սպանվում է այն երկրի վրա, որը Տերը, ձեր Աստվածը տվել է ձեզ, պառկելով դաշտում և չիմանալով, թե ով է սպանել նրան: Այնուհետ ձեր ավագները և ձեր դատավորները պետք է գան և չափեն քաղաքները, որոնք սպանվածների շուրջն են: Եվ այնպես կլինի, որ քաղաքից, որը գտնվում է սպանվածի կողքին, ավագները երինջ վերցնեն, որը չի գործել և որին չեն լծել: Եվ քաղաքի ավագները պետք է երինջը բերեն մի դաշտ, որը ոչ ցանել, ոչ էլ հերկել են և դաշտում հարվածեն երինջի վզին:''

Ելք, գլուխ 13 տարբերակ 11

''Եվ այն կլինի, երբ Տերը կբերի ձեզ Քանանի երկիր, ինչպես նա խոստացել է ձեզ և ձեր հայրերին և կտա այն ձեզ: Որպեսզի դուք չբաժանեք Տիրոջից ամենը, ինչը բացահայտում է և յուրաքանչյուր առաջնեկ, ով գալիս է գազանից, որը դուք ունեք, արական սեռը, պետք է պատկանի Տիրոջը: Եվ ավանակի ամեն մի առաջնեկ պետք է փրկի մի գառ և եթե չփրկի այն, պետք է կոտրեք նրա պարանոցը և մարդու բոլոր առաջնեկները, ձեր զավակների միջից, պետք է ձեզ փրկեն:''

Մատթեոս գլուխ 8 տարբերակ 28.

''''Եվ երբ նա եկավ Գերգեսենյան երկրի մյուս կողմը, այնտեղ հանդիպեց նրան երկու դևերով, որոնք դուրս են գալիս գերեզմանից, գերազանցելով կատաղի, այնպես, որ ոչ ոք չի կարող անցնել այնտեղով: Եվ տեսեք, նրանք բղավում են ասելով. ''Ի"նչ պետք է անենք քեզ հետ Հիսուս'': Արդյո"ք դու եկար որպեսզի տանջես մեզ ժամանակից առաջ: Եվ գոյություն ուներ լավ մի ելք նրանցից, խոզերի երամակ: Այսպիսով դևերը աղաչեցին նրան ասելով. ''Եթե դու դուրս գաս մեզ, տառապանք պարգևես ուղղելով խոզերի երամակ:'' Եվ նա ասաց նրանց, գնացեք: Եվ, երբ նրանք դուրս եկան, նրանք գնացին խոզերի երամակ և տեսեք, խոզերի ամբողջ երամակը արագ վազեցին ծովի կտրուկ հատվածը և անհայտացան ջրի մեջ:''''

 

 

 

Գլուխ Հինգերրորդ

Զոհաբերությունը ըստ Իսլամական, Քրիստոնեական և Հուդդայական Օրենքների

Ինչպես մենք արդեն նշել ենք, Իսլամը ունի չափավոր դիրքորոշում կենդանիների նկատմամբ: Այն ոչ սրբացնում է նրանց դասելով աստծո շարքերը, ոչ էլ նվազեցնում է նրանց դիրքորոշումը և արժեքը: Այն չի չափազանցնում կենդանիներին մոտենալը, ինչպես անում են բուսակերները, ովքեր միս չեն օգտագործում, ոչ էլ չափազանցնում է մսակերությունը, հակառակը, Իսլամը ունի չափավոր դիրքորոշում: Այդ դիրքորոշումը մեզ պարզաբանում է, որ Ալլահը արարել է բազմաթիվ օբյեկտիվ և շահեկան նպատակներով: Օգուտներից մեկը հանդիսանում է այն, որ մարդիկ կիրառում են միսը սնունդի մեջ, որը պահանջում է սպանել նրանց: Ամեն դեպքում, Ալլահը մեզ թույլ չի տալիս հորինել և փորձարկել կենդանիներին սպանելու միջոցներ, քանի որ այն կարող է տանջել նրանց: Հակառակը, Ամենաբարձրյալ Ալլահը հայտնել է մեզ Շարիաթը, որը ցույց է տալիս կենդանիներին սպանելու ուղիները և էթիկան:

Մորթի սահմանումը.

Մորթ նշանակում է սուր դանակը անց կացնել կենդանու կոկորդով մեկ, որպեսզի կտրեն երկու քներակը[9], երբ այն դեռ կենդանի է: Շնչափողի և կերակրափողի կտրելը առավել կատարյալ է և լավագույնն է մորթի համար: Մսավաճառը չպետք է կտրի դրանից առավել, այնպես, որ նա չպետք է կտրի ողնաշարի լարը կամ խեղի գլուխը, մինչ կենդանու մահը:

Իսլամական մորթի քննադատությունը.

Հաճախ ոչ մահմեդականներից մենք լսում ենք խիստ քննադատություն ընդդեմ Իսլամական մորթի, սակայն այս քննադատությունը հերքելու համար եկեք նշենք հետևյալ կետերը.

1- ''Իսլամակն մորթ'' տերմինի կիրառությունը.

Որոշ ոչ մահմեդականներ սովորաբար կիրառում են ''Իսլամական մորթ'' տերմինը որպեսզի քննադատեն Իսլամը, փորձելով կերտել մի կեղծ պատկեր և թյուր կարծիք, թե Իսլամը հանդիսանում է միակ կրոնը, որը հորինել է մորթը, մինչդեռ այլ կրոնները, մշակույթները և քաղաքակրթությունները չեն մորթում կենդանիներին:

Ամեն դեպքում, իրականում, մորթը հանդիսանում է այն հիմնական մեթոդը, որը հազարավոր տարիներ կիրառել է մարդկությունը: Ուստի բոլոր մարգարեները, Ադամը, Նոյը, Աբրահամը, Մովսեսը, Հիսուսը և Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն) մորթել են մսի համար: Նրանք չեն կիրառել էլեկտրական որևէ բան, ոչ էլ գազ, ոչ կախել են, ոչ կտրել պարանոցը, ոչ էլ կոտրել գլուխը քարով և այլն:

Ուստի, նա, ով պնդում է, որ ''Իսլամական մորթը'' մարդկային մեթոդ չէ, նա քննադատում է ոչ միայն Իսլամը, այլև բոլոր աստվածային կրոնները և Ալլահի բոլոր մարգարեներին ու առաքյալներին:

2- Պահպանել մարդու առաղջությունը.

Իսլամը չի իրագործում որևէ օրենք կամ կանոն, որը չի ելնում մարդու շահերից և չի պաշտպանում լուրջ հիվանդություններից: Ուստի մինչ մսի կիրառությունը, մորթը հանդիսանում է առավել առողջարար մեթոդը մարդկանց համար: Ինչպես նշել ենք, մորթ նշանակում է սուր դանակը անց կացնել կենդանու կոկորդով, որպեսզի կտրեն երկու քնաբեր երակները, որոնք արյուն են մատակարարում ուղեղին: Այս մեթոդը ստիպում է սրտին շարունակաբար ավելի շատ արյուն մղել դեպի ուղեղը, որը տառապում է արյան պաշարի պակասից:

Այս գործընթացը ստիպում է կենդանուն ազատվել ամբողջ արյունից, որը դուրս է գալիս կոկորդից, ըստ որի մարմինը ամբողջովին մաքրվում է արյունից:

Ինչ վերաբերում է առաղջությանը, ապա արյան պակասը ձեբազատում է այնտեղ գտնվող միկրոբներից և վարակներից: Արյան առկայությունը պահպանում է այդ վարակները, որոնք կարող են փոխանցվել մարդուն:

Բազմաթիվ ոչ մահմեդականներ, ովքեր փորձում են Իսլամական օրենքով մորթած միսը, մեծ տարբերություն են գտնում տեսքի և մաքրության մեջ, այն եփելու և տապակելու ընթացքում: Միսը, որը մորթել են ըստ ոչ Իսլամական օրենքի, իր մեջ պարունակում է արյուն, որը լյարդանում է մկանների մեջ և եփելու ընթացքում արգանակի երես է դուրս գալիս անպիտան փրփուրի տեսքով:

Ամեն դեպքում, ըստ Իսլամական օրենքի մորթած միսը առավել մաքուր է և չունի նմանատիպ փրփուր:

3- Ոչ Իսլամական մեթոդով կենդանու մորթը անմարդկային է.

Այս մեթոդները բաժանվում են երկու խմբի.

Ա. Մինչ մորթը շշմեցնելը.

Որոշ ոչ մահմեդականներ քննադատում են Իսլամական մորթի մեթոդը ասելով, որ կենդանիներին պետք է շշմեցնել մինչ այդ: Ամեն դեպքում, փաստացի, Իսլամը ընդհանուր առմամբ չի արգելում կենդանիներին շշմեցումը, եթե հաշվի են առնվում որոշ այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են. 1.Շշմեցումը չպետք է մահվան պատճառ դառնա, քանի որ այն լերդացնում է արյունը: 2.Այն չպետք է հանգեցնի արյունահեղության, նույնիսկ մորթի ժամանակ: 3. Նրանք չպետք է կենդանուն զգացնել տան մորթի գործընթացը և մինչ այդ լրացուցիչ ցավ պատճառեն:

Սակայն փաստացի այս հանգամանքները չենք կարող հանդիպել Արևմուտքում գործող շշմեցնելու մեթոդները: Վերջերս հորինված մեթոդները ոչ մի կապ չունեն կենդանիների շշմեցման հետ, հակառակը, դրանք կրկնապատկում են ցավը և վնաս պատճառում մարդկանց: Արյան լերդացումը պահպանում է մանրէները, որոնք էլ մսի միջոցով անցնում են մարդուն: Մի քանի մեթոդներից են.

../../../../Downloads/Schermer_4.04.2013%20227333.jp Էլեկտրական շշմեցումը.

Այն մի գործընթաց է, երբ էլեկտրական հոսանքը ուղղում են կենդանու ուղեղը, որպեսզ ի ուղեղի բջիջները ստանան անսովոր զգուշացում, որն էլ դեֆորմացնում է ուղեղի բջջիջները և անզգայացնում: Որոշակի կասկածներ կան, թե արդյոք այս մեթոդները լիովին տեղյակ են արատներից և պատճառած խնդիրներից:

Արատներից մեկը այն է, որ մարդիկ չեն կարող հաշվարկել էլեկտրական հոսանքի ուժը, որը համապատասխանում է յուրաքանչյուր կենդանուն, որոշ դեպքերում թույլ կենդանու համար այն կարող է մահացու լինել: Ուստի սատկած կենդանին իր լերդացած արյամբ ստանում է մուգ երանգ և բիծ: Ինչ վերաբերում է ուժեղ կենդանիներին, էլեկտրական հոսանքը չի կարող ոչ մահ պատճառել, ոչ էլ անզգայացնել, հակառակը, այն կարող է կաթվածահարել, երբ կենդանին գտնվում է լիարժեք գիտակցության մեջ: Ուստի, կենդանին տանջվում է, այնուհետ ենթարկվում մորթի:

Բացի այդ, էլեկտրական հոսանքը վնաս է պատճառում սրտի շարժմանը և արյան հոսքին, խցանելով անոթները, արյունահոսության ենթարկելով մկանների հյուսվածքները: Իսկ բնական մկանների պակասը նվազեցնում է արյան կծկումները և դուրս է հանում մարմնից, որն էլ հանդիսանում է Իսլամական մորթի մեթոդը:

Ատրճանակի հարվածի[10] շշմեցումը.

../../../../Downloads/180px-Schlachtschussapparat_(modified).jpg Այս ատրճանակը կրակում է երկաթե փամփուշտով. Որը վերադառնում է կենդանու գլուխը հարվածելուց հետո: Ատրճանակի բերանը դնում են կենդանու գլխին, աչքերի և ականջների միջև, հարվածելով ուղեղին: Փամփուշտը մխրճվում է կենդանու գանգամաշկը, այնուհետ գանգը և վնասում ուղեղը:

../../../../Downloads/440px-Cash's_captive_bolt_pistol.jpg ../../../../Downloads/TED_Stunner_Captive_Bolt_Technology.jpg

Տեղեկատվության մեջ առկա է մի տեսահոլովակ, որը գաղտի նկարահանել են Ամն-ի մի սպանդանոցում, որտեղ ձիուն հարվածում են ատրճանակով, սակայն նրա շարժումները ցույց են տալիս, որ այն անգիտակից չէ և զգում է ցավը: Այնուհետ ձիուն կախում են ոտքերից և դանակով հարվածում պարանոցին: Սակայն ձիու գլխի շարժումը դանակի հարվածից հետո ցույց է տալիս, որ այն անզգայացած չէ, դեռ կենդանի է և զգում է ցավը:

Ուստի ատրճանակի հարվածի շշմեցումը համարվում է ձախողակ մի մեթոդ, քանի որ ցավոտ է և չի անզգայացնում: Հակառակը, այն կրկնապատկում է կենդանու ցավը: Բացի այդ կենդանին կարող է մահանալ ստացած վնասից, որի ընթացքում արյունը կարող է լերդանալ մարմնի մեջ, որն էլ իր հերթին կարող է վնաս պատճառել մարդուն:

Հարկ է նշել, որ բազմաթիվ դեպքերում, մսավաճառը ատրճանակով հարվածելուց հետո իրագործում է ''Փիթհինգ'' կոչվող գործողությունը, որպեսզի վնասի կենդանու կենտրոնական նյարդային համակարգը, որտեղ նա ատրճանակի վնասվածքի փոսիկի մեջ մտցնում է ասեղ կամ մետաղե մի ձող և շաժում այն վեր ու վար, որպեսզի առավելագույնս վնասի ուղեղը և վերին ողնաշարի լարը, նպատակ ունենալով սպանել կենդանուն:

Գործողության սկզբում կենդանու մկանները կծկվում են, որը նշանակում է, որ այն չի անզգայացել և ամբողջովին կաթվածահարվում է ուղեղի վնասվածքից և մահանում:

Հարկ է նշել որ և Եվրամիությունը և Միացյալ Նահանգները արգելում են նման գործողության իրագործումը, քանի որ այն կարող տարածել կատաղության վարակը: Ձողը անցնելով կենդանու ուղեղը դուրս է մղում վարակված ուղեղի բջջիջները մարմին, ուստի վարակը անցնում է մարմնի այլ հատվածներ: Միացյալ Թագավորությունում այս գործողությունը քրեականացվել է 2001 թվականին, որպեսզի կանխի կատաղության վարակը:

../../../../Downloads/pilot-whale-slaughter-pithing.jpg

../../../../Downloads/tools.jpg

Հարկ է նաև նշել, որ գոյություն ունեն ատրճանակներ, որոնք չեն մխրճվում: Դրանք անցք չեն առաջացնում կենդանու գլխին, սակայն կոտրում են գանգը: Ամեն դեպքում, նմանատիպ ատրճանակը նվազ վստահելի է, քանի որ չի անզգայացնում: Ամեն դեպքում, այն կիրառելի չէ, ելնելով կատաղության վարակի երկյուղից:

Գազային շշմեցումը.

Վերոհիշյալ տեսահոլովակը, որը նկարահանել են Ամն-ի սպանդանոցներից մեկում, բացահայտում է, թե ինչպես են որոշակի քանակությամբ խոզերին փակում նեղ վանդակի մեջ, որտեղ նրանց ենթարկում են կարբոն դիոքսիդի հոսանքին: Տեսահոլովակը բացահայտում է նրանց ցավը, երկար շնչահեղձությունից և թե ինչպես են նրանցից մի քանիսը խեղդվում: Խեղդվելուց հետո նրանց կախում են ոտքերից և հարվածում պարանոցին: Սակայն որոշ խոզերի շարժումները ցույց են տալիս, որ գազը նրանց չի անզգայացրել: Ուստի, սկզբում նրանք տառապում են շնչահեղձությունից և այնուհետ պարանոցի հարվածից:

Բ. Առանց մորթի սպանությունը,

Իսլամը ամբողջովին պաշտպանում է կենդանիների իրավունքները: Ուստի, այն օրինականացնում է մորթը, որպեսզի մարդիկ չհորինեն կենդանիներին մորթելու միջոցներ, որպեսզի վերջիններս չենթարկվեն տանջանքների: Ամեն դեպքում, մարդիկ հորինել են կենդանիների սպանության բազմաթիվ այնպիսի միջոցներ, ինչպիսիք են.

Կախելը.

Կենդանիների պաշտպանները համացանցում տարածել են մի տեսահոլովակ, որը ցույց է տալիս, թե ինչպես են Ամն-ի ֆերմաներից մեկում կախում խոզին: Տեսահոլովակը ցույց է տալիս խոզի ցավը, որը տառապում է կախված լարից, որը ամրացված է գյուզատնտեսական տրակտորին:

Այրելը.

Մեկ այլ տեսահոլովակ ցույց է տալիս Չինաստանը, որտեղ այրում են կանգնած կենդանի կովին: Մարդը կիրառում է գազի խողովակը և մի քանի րոպե պահում կրակը կովի մեջքին, այնուհետ դեմքին և կովը փորձում է զուր փախչել այդ տանջանքից:

Պարանոցի կոտրելը.

Նման մեթոդը առավել կիրառելի է թռչունների հետ, երբ հավի պարանոցը մինչ կոտրվելը ոլորում են մի քանի անգամ:

Քարով կամ մուրճով հարվածելը.

Այս ընթացքում քարով կամ մուրճով հարվածում են կենդանու գլխին նպատակ ունենալով կոտրել կենդանու գանգը:

Շնչահեղձություն.

Այս գործընթացի ընթացքում կենդանիներին մի քանի րոպե ենթարկում են կարբոն դիոքսիդի, մինչ նրանք շնչահեղձ են լինում:

Էլեկտրական հոսանքը.

Այն մի գործողություն է, երբ էլեկտրական հոսանքը ուղարկում են կենդանու ուղեղը մինչ նրա մահը:

Ինչպես տեսնում ենք, այս բոլոր մեթոդների միջոցով արյունը դուրս չի գալիս կենդանու մարմնից, որն էլ կարող է մեծ վնաս պատճառել մարդու առողջությանը: Ուստի, Իսլամը արգելում է այս մեթոդները և չի թույլատրում օգտագործել նման կերպ մորթած կենդանու միսը: Իսլամի միակ պահանջը կենդանու մարմնի արյան բացակայությունն է:

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Դուք կարող եք ուտել այն կենդանու միսը, որին մորթել են յուրաքանչյուր միջոցով, ըստ որի արյունը դուրս է եկել և մորթից անմիջապես առաջ նշել են Ալլահի Անունը: Մի մորթեք ոսկորով կամ Աբիսինյան դանակներով:'' (Սահիհ Ալ-Բուխարի)

4. Գիտականորեն, մորթելը համարվում է նվազ ցավոտ.

Գիտական հետազոտությունները հայտնում են, որ մորթը առավել նվազ ցավոտ է կենդանու համար, քան այլ մեթոդները: Ցավի վայրկյանը միայն այն ժամանակ է, երբ դանակը անցնում է կենդանու պարանոցով: Կենդանին չի գիտակցում այդ պահը, կարծես ինչ որ մեկը վնասում է իրեն սափրվելիս կամ անսպասելի պատահարից: Իսկ այլ մեթոդները, ըստ գիտական հետազոտությունների, առավել ցավոտ են, եթե հաշվի առնենք նրանց բնութագրերը:

5. Մորթելը ավելի լավ է, քան կենդանուն գլխատելը.

''Հավերին մորթելու ամենագթասիրտ միջոցը'' տեսահոլովակի մեջ, մսավաճառ եվրոպացի մի կին բացատրում է հավերին մորթելու ամենից արագ և գթասիրտ միջոցը: Նա հավին դնում է պատին գամված ձագարանման մի տարրայի մեջ: Ձագարը թույլ է տալիս հավի մարմինը անցնել նրա լայն հատվածով, որից հետո մի փոքր բացվածքից դուրս է մնում միայն գլուխը: Հավը գտնվում է գլխիվայր վիճակում: Այնուհետ կինը թեթևակի ոլորում է հավի վիզը և դանակը մոտեցնում պարանոցին, այնուհետ մեկ շարժումով նա կտրում է հավի գլուխը:

Ամեն դպքում, ի համեմատություն այս մեթոդի, Իսլամականը ավելի լավ է, քանի որ այդ դեպքում սրտի զարկերը բնական են, մեկ րոպեյում 80 զարկ, որը չի արագանում, ինչպես տեղի է ունենում վտանգի պահին, երբ այն հասնում է 180 զարկի, երբ ուղեղը ահազանգում է մարմնին: Սակայն ամբողջովին գլխատման դեպքում ուղեղը չի ուղարկում որևէ նշան և սրտի զարկերը չեն արագանում: Ուստի, ամբողջովին գլխատումը լավագույնը չէ, ինչպես նաև ոչ առողջարար մարդու համար:

Քանի որ խոսքը գնում է կենդանիների իրավունքների մասին, բավական է խոսել Իսլամական միջոցի և օգտակարության մասին ի համեմատություն մորթի այլ մեթոդների: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է փնտրել համացանցում:

Պատեհ է եզրակացնել Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) խոսքերով. ''Նա ով դատավոր է կարգում, կարծես մորթում է առանց դանակի (այսինքն այլ մի բանով, քան դանակը):'' (Աբու Դաուդ)

Նշանակում է, որ նա, ով դատավոր է կարգում, կրում է ծանր պատասխանատվություն, որը համապատասխանում է պարանոցը այլ կերպ կտրելուն և սա պատկերում է, թե որքան վայրի է առանց դանակի մորթը:

 

 

 

Գլուխ Վեցերրորդ

Կենդանիների Իրավունքները մորթի ընթացքում

Ըստ Իսլամական Շարիաթի, նույնիսկ մորթի ընթացքում կենդանին ունի իր իրավունքները: Այդ իրավունքներից են.

1 – Նախօրոք դանակը սրելու և չտեսնելու իրավունքը.

Աբդ Ալլահ իբն Աբբասը (թող Ալլահը գոհանա նրանով), հաղորդեց. ''''Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մեկ անգամ անցնում էր մի տղամարդու կողքով, ով իր ոտքը դրել էր ոչխարի պարանոցին և սրում էր սայրը, երբ նա նայում էր մարդուն'': Այսպիսով, Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.''Ինչու" ես անում դա մինչ այդ: Արդյո"ք դու ստիպում ես նրան մի քանի անգամ զգալ մահը:'''' (Ալ-Հակիմ)

2. Առավել գթասիրտ և լավագույն միջոցով մորթելու իրավունքը.

Ուստի, դանակը պետք է շատ սուր լինի, որպեսզի կենդանին ոչ մի ցավ չզգա:

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Իրոք, Ալլահը սահմանել է Իհսան (կատարելություն) ամեն ինչում: Ուստի, եթե դՅուք սպանում եք, սպանեք լավագույնս և, եթե դուք մորթում եք, մորթեք լավագույնս: Թող նա, ով պատրաստվում է մորթի, լավ սրի իր սայրը և չստիպի կենդանուն տառապել:'' (Սահիհ Մուսլիմ)

Քուրրա Իբն Իյյասը հաղորդում է. ''''Մի մարդ ասաց. ''Օվ Ալլահի Մարգարե, երբ ես ոչխար եմ մորթում, ես գթասիրտ եմ նրա նկատմամբ:'' Կամ էլ ասաց. ''Երբ ես պատրաստվում եմ ոչխար մորթել, ես գթասրտություն եմ զգում նրա նկատմամբ, այսպիսով, ես չեմ մորթում:'' Այնուհետ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) երկու անգամ կրկնեց. '' Եթե դու գթասիրտ ես ոչխարի նկատմամբ, Ալլահը գթասիրտ կլինի քո նկատմամբ:'''' (Ալ-Բուխարին իր Ալ-Ադաբ Ալ-Մուֆրեդ աշխատության մեջ)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Նա, ով գթասիրտ է նույիսկ ճնճղուկի նկատմամբ նրան մորթելուց, Ալլահը գթասիրտ կլինի նրան Դատաստանի Օրը:'' (Աս-Սիլսիլա Աս-Սահիհա)

3.Ոչ պատեհ միջոցով մորթելու իրավունքը.

Մուհամմեդ Իբն Սիրին հաղորդեց, որ Ումարը, (թող Ալլահը գոհանա նրանով) մի տղամարդ տեսավ, ով ոտքերից քարշ էր տալիս ոչխարին և նա ասաց նրան. ''Վայ քեզ, նրան լավագույն տար մահվան:'' (Հաղորդեց Ալ-Մունդհիրին և ճանաչեց այն վավերական (Սահիհ կամ Հասան), սակայն Ալ-Ալբանին գնահատեց այն թույլ, Դայիֆ Աթ-Թարղիբ)

Իբն Քուդամահը (թող Ալլահը գթա նրան) ասաց. ''Նա (այսինքն մեկը, ով պատրատսվում է մորթել) չպետք է բռի կերպով բռնի, ոչ էլ քարշ տա, ոչ էլ մորթի մեկ այլ կենդանու ներկայությամբ:'' (Տես Աուն Ալ-Մաբուդ)

4. Մեկ այլ կենդանու ներկայությամբ մորթելու իրավունքը.

Մահմեդական Գիտնականները համամիտ են, որ մորթելու էթիկա է համարվում մեկ այլ կենդանու ներկայությամբ չմորթելը: (Իրավագիտության Հանրագիտարան 10/221)

 

 

 

Գլուխ Յոթերրորդ

Զոհաբերությունից խուսափելու իրավունքը

Ոմանք կարող են զարմանալ այս իրավունքի առկայությամբ, թե ինչպե"ս է կարող կենդանին ունենալ այդ իրավունքը:

Ինչպես նշել ենք, կենդանու մորթը ունի մեկ ուղիղ նպատակ, սնունդ: Սակայն գոյություն ունեն հանգամանքներ, երբ կենդանին ունի մորթից խուսափելու իրավունքը.

1. Եթե կենդանու տերը առավել մեծ շահույթ ունի դրանից.

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց մի ուղտի տիրոջը.'''' Նա ուղտը ասել է ինձ, որ դու տարիներ շարունակ շահարկել ես նրան աշխատանքով և ջուր կրելով և այժմ, երբ նա ծերացել է, դու ցանկանում ես մորթել: ''Տղամարդը պատասխանեց. ''Երդվում եմ Նրա անունով, Ով ուղարկել է քեզ Ճշմարտությամբ, ինչպես Մարգարե, դու ճիշտ ես, ես ցանկանում եմ մորթել: Սակայն, երդվում եմ այն Մեկով, Ով ուղարկել է քեզ Ճշմարտությամբ, ես չեմ անի դա:'''' (Ահմեդ)

Ումրան իբն Ալ-Հասին հաղորդեց. ''''Մեդինայում բնակվող Անսար տոհմի մի կին և Ալ-Ադբան, Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) իգական սեռի ուղտը գերվել էին երբ բազմաստվածները հարձակում էին գործել Մեդինայի արածող կենդանիների վրա: Կնոջ երկու ձեռքերը պարանով կապել էին: Մարդիկ, ովքեր գերել էին կնոջը, սովորություն ունեին ամբողջ գիշերվա ընթացքում թողնել իրենց ուղտերին իրենց տան առջև: Մեկ գիշեր կինը ի վիճակի չէր արձակել իր ձեռքերը և գնալ ուղտի մոտ: Երբ նա մոտենում էր որևէ ուղտի, ուղտը սկսում էր աղմկել, այնպես, որ մոտեցավ Ալ-Ադբային: Այն ոչ մի ձայն չարձակեց, այն հմուտ և փորձառու էր: Նա թամբեց և հեռացավ: Երբ նրանք, բազմաստվածները, տեղեկացան, նրանք հետևեցին կնոջը, սակայն չկարողացան բռնել: Կինը խոստացավ Ալլահին, որ եթե Նա փրկի իրեն այդ ուղտով, նա կզոհաբերի այդ ուղտի միսը աղքատներին: Հասնելով Մեդինա, մարդիկ տեսան նրան և ասացին.'' Ահա Ալ-Ադբան, Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) իգական սեռի ուղտը: Այնուհետ կինը ասաց նրանց, որ նա խոսք է տվել, որ եթե Ալլահը փրկի նրան, նա կզոհաբերի ուղտը: Մարդիկ գնացին Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) մոտ և տեղեկացրին ամենի մասին: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Սուբհան Ալլահ, Փառք Ալլահին: Որքան վատ պարգև է նա խոստացել: Նա խոստացել է Ալլահին, որ եթե Նա փրկի նրան, կզոհաբերի ուղտը: Խոսքը, ըստ որի պետք է չհնազանդվել Ալլահին չպետք է լրացնել, ոչ էլ որևէ բան, որի իրավունքը չունեն:'''' (Սահիհ Մուսլիմ)

2. Եթե կենդանին շարունակում է շահութաբեր լինել.

Աբու Հուրեյրան (թող Ալլահը գոհանա նրանով) հաղորդեց. ''''Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) այցելեց Ալ-Անսար [11] տոհմի մի տղամարդու: Տղամարդը վերցրեց դանակը, որպեսզի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) համար ոչխար մորթի: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Մի մորթի կաթնատու ոչխար:'''' (Սահիհ իբն Մաջահ)

Ալ-Քադի Այադը մեկնաբանեց ''կաթնատու ոչխար'' արտահայտությունը, այնպես, որ չպետք է մորթել հղի կամ հերկող անասունին:

 

 

 

 

 

 

 

 Այս աշխատությունը հետաքրքիր պատասխան կտա բոլոր նրանց, ովքեր սխալ են մեկնաբանում Իսլամը և Շարիաթը: Աշխատության մեջ հեղինակը պարզ և մատչելի նկարագրում է նույնիսկ կենդանիների իրավունքները, որը պաշտպանում է Իսլամը և Շարիաթը: Այստեղ զետղված է կենդանիներին վերաբերող բոլոր իրավունքները, նրանց հոգ տանելու, սնելու, պահելու և նույնիսկ մորթելու իրավունքը: Իսլամը տվել է այդ հարցերի պատասխանները հաշվի առնելով մարդու և նրան շրջապատող միջավայրի շահերը: Աշխատության մեջ զետեղված են գիտական փաստեր վերցված ամբողջ աշխարհից և Ղուրանական տարբերակներից, որոնք մեզ ուղղում են առավել գթասրտության և առավել լավ աշխարհի, որտեղ ներդաշնակ բնակվում են և մարդիկ և կենդանիները և որտեղ բոլորը ունեն իրենց իրավունքները:

 

 

 

وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين

 

 

 

 

 

 

[2] Մեդինայի բնակիչ:

[3] Դաջվածք, որը իրագործում են տաք մետաղով, որը նշում է ավանակի տիրոջը:

[4] Այսինքն, անդամահատելով մարմնի այնպիսի մի մաս, ինչպիսիք են քիթը, ականջները, երբ կենդանին դեռ կենդանի է, կամ նույնիսկ երբ սատկել է, բացառությամբ սնունդի դեպքերի:

[5] Դակման միջոցով նրանք հեռացնում են կենդանու պոչը:

[6] Կտրել նշանակում է հեռացնել մկան, ականջի որևէ հատվածը, երբեմն դակում են ականջի մի հատվածը:

[7] Դաշինքը կնքվել է 1987 թվականին և արդյունավետ դարձել 1992 թվականի Մայիսի 1-ին:

[8] Աքաղաղի փոքրիկ սուրը հանդիսանում է մի ապարանջան, փորագրված սուր մի պարագայով, որը ամրացնում են թռչնի ոտքին:

[9] Շնչափողը կրում է հսկա արյան անոթ, որը գտնվում է պարանոցում, որն էլ արյուն է մատակարարում ուղեղին, պարանոցին և դեմքին: Գոյություն ունի երկու այդպիսի երակ, մեկը աջ, իսկ մյուսը ձախ կողմում:

[10] Հարվածով շշմեցումը

[11] Մեդինայի բնակիչներ